ՍԵՒԱԿ ԱՐԱՄԱԶԴ, «ԱՐԵՒԻ ԼԵՌԸ»
ԵՐԿՈՒ ԽՕՍՔ
Երկար տարիների դեգերումներից յետոյ ես վերջապէս վերադարձայ այն տունը, որտեղ ապրում էր իմ մանկութիւնը։ Ինձ չէր լքում զգացումը, թէ ուր որ է կաւարտուի իմ կեանքը, եւ ես չեմ հասցնի տեսնել նրան։ Դուռը փակ էր։ Երեք անգամ թակեցի, սակայն պատասխան չստացայ։ Նայեցի պատուհանից․ ապակու մէջ նշմարուեց միայն իմ աղօտ արտացոլանքը։ Պատրաստւում էի նորից թակելու՝ յանկարծ ասես մի անտես ձեռք իմ առջեւ բացեց դուռը։ Սրտի դողով մտայ ներս՝ կարծելով, թէ ահա կիսախաւարից ինձ ընդառաջ կվազի իմ մանկութիւնը, եւ ես անհուն կարօտով կառնեմ նրան գիրկս ու պինդ-պինդ կսեղմեմ կրծքիս, սակայն տունը դատարկ էր։ Ոչ ոք չկար։ Իմ հեռանալուց ի վեր մարդու ձեռք չէր դիպել այդտեղ գտնուող իրերին։ Ամեն ինչ իր տեղում էր։ Չկար միայն նա։ Ճնշուած սրտով ես գլխիկոր դուրս եկայ բակ եւ արդէն ուզում էի ընդմիշտ հեռանալ, երբ իմ թիկունքում զգացի ինչ-որ ներկայութիւն։ Յետ նայեցի․ այգու ցանկապատի տակ, աշնան անիրական պայծառ արեւի մէջ նստած էր մի ծերունի եւ անշարժ նայում էր իր դիմաց։ Մէջքովս սարսուռ անցաւ․ թուաց, թէ դա իմ մահացած հայրն է, որ սպասում է իմ վերադարձին, սակայն, մօտենալով, տեսայ, որ բոլորովին անծանօթ մէկն է, ում կեանքում երբեւէ չեմ հանդիպել։ Ես տնտղեցի ծերունու դէմքը, եւ ինձ ապշեցրեց նրա անլոյս հայեացքը, որ անթարթ սեւեռուած էր դէպի ինչ-որ տեղ։ Ծերունին չարձագանգեց իմ բարեւին եւ չպատասխանեց ոչ մի հարցի։ Կարծես կոյր էր ու խուլ։ Մի տարօրինակ թուլութիւն պատեց ինձ, եւ ես զգացի, որ անկարող եմ լքել այդ տունը։ Ասես հմայուած՝ լուռ նստեցի ծերունու կողքին, եւ ծայր առաւ այս պատմութիւնը։
Հեղինակ
Վէպ
Գերմաներէն
«Պօպ Ֆերլագ Լուդվիգսբուրգ»
Լուդվիգսբուրգ 2021
Թարգմանութիւնը՝ ԼԵՒՈՆ ՍԱՐԳՍԵԱՆԻ
Նկարիչ՝ ՎԱՆ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ
ԱՒԵԼԻՆ
Վէպ
ռուսերէն
«Վրեմեա» հրատարակչութիւն
Մոսկուա, 2019թ.
Թարգմանութիւնը՝ ԱԼԲԵՐՏ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԻ
Նկարիչ՝ ՎԱՆ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ
ԱՒԵԼԻՆ