Հին հնդկական փիլիսոփայութեան գլխաւոր սկզբունքներից մէկը կոչւում է Ճշմարտութեան գործողութիւն (կարման-ռտամ)։ Այդ սկզբունքն ասում է, որ իւրաքանչիւր մարդ՝ անկախ իր կարգավիճակից, կեանքում պէտք է կատարի իր Ճշմարտութեան գործողութիւնը՝ առանց կառչելու իր արարքների լաւ կամ վատ պտուղներից՝ յաջողութիւնից կամ անյաջողութիւնից, յաղթանակից կամ պարտութիւնից, սիրուց կամ ատելութիւնից եւ այլն։ Այսինքն՝ իւրաքանչիւր արարք պէտք է ինքնին միտուած լինի միմիայն Ճշմարտութեանը։
Դա մարդկային Ազատութեան հիմնարար պայմանն է։
Ճշմարտութեան գործողութիւնը գոյութեան բացարձակ եւ սահմանադիր օրէնք է, որը գործում է ամենուր եւ ամէն ժամանակ։ Ճշմարիտ կարող է լինել միայն այն գործողութիւնը, որ ազատօրէն բխում է մարդու էութիւնից եւ չի յանգում նրա ես-ին (փառք, իշխանութիւն, հարստութիւն եւ այլն)։
Անցնելով մարդկային ես-ի միջով՝ Ճշմարտութիւնը վերածւում է Կեղծիքի, որից ծնւում են բոլոր չարիքները։
Բագրատ Սրբազանի գլխաւորած Շարժման հիմքում ընկած է այդ համապարփակ սկզբունքը։ Ահա թէ ինչո՛ւ է նա Շարժումը կոչում Ճշմարտութեան կամ Չակնկալիքների պայքար, որի գլխաւոր յատկանիշը ինքնաբուխ անանձնականութիւնն է։ Այդ բնական եւ ճշմարիտ մղումն է, որ ի զօրու է առաջ բերելու բնական եւ ճշմարիտ արդիւնք։
Որ միայն այդպիսի պայքարը կարող է հասցնել կենսահաստատ յաղթանակի՝ փաստում է ոչ միայն համաշխարհային, այլեւ մեր իսկ նորօրեայ պատմութիւնը։ Այդպիսի Ճշմարտութեան գործողութիւն էր Հայոց Համազգային Շարժումը, որը, միտուած լինելով Ճշմարտութեանը, անհնարին պայմաններում կարողացաւ հիմնադրել Հայոց Անկախ Պետականութիւնը, ստեղծել Հայոց Բանակը եւ ազատագրել Արցախը։ Դա տեղի ունեցաւ միայն այն բանի շնորհիւ, որ «Ղարաբաղ» կոմիտէն, ապա եւ Առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն իր զինակիցներով առաջնորդւում էին բացառապէս այդ բնական Ճշմարտութեամբ։
Երբ այդ ինքնաբուխ անանձնականութեան մէջ թաքուն, թէ բացայայտ ներխուժեց մարդկային ես-ը՝ իր ինքնամեծար յաւակնութիւններով, անվերականգնելի բեկուեց Հայոց պատմութեան ընթացքը, եւ տեղի ունեցաւ 1998թ․ հակապետական յեղաշրջումը։ Սկսուեց Հայոց Պետականութեան անկասելի անկումը, եւ Հայաստանում հաստատուած Կեղծիքը՝ ի դէմս քաղաքական ցանկամտութեան, դանդաղ եւ արիւնալի հետեւողականութեամբ քայքայեց Հայոց Ինքնիշխանութիւնը։
Քսանամեայ այդ գործընթացն իր աղէտալի լրմանը հասաւ ներկայ իշխանութեան օրօք՝ յանձին Նիկօլ Փաշինեանի, մի մարդու, որն արդէն վերից վար ամբողջովին «բիւրեղացած» կեղծիք է՝ մարդկային ես-ի հնարաւոր բոլոր արատների կենդանի մարմնացումը։ Յենուելով իր երկու «յարակից» նախորդների «հայրական ժառանգութեան» ու «թշնամական» աջակցութեան վրայ՝ իբրեւ ցատկահարթակի, նա կարողացաւ խեղել ու ոչնչացնել այն ամենը, ինչ կազմում է հայոց գոյութեան հիմքը՝ Անկախութիւն, Ազատութիւն, Արցախ, Բանակ, Քաղաքացի եւ Ինքնութիւն՝ զոհաբերելով մի ամբողջ սերունդ եւ հայութեան ապագան՝ յանուն սեփական ես-ի։
Այդպէս Ճշմարտութիւնը վերջնականպէս վերածուեց Կեղծիքի, եւ Պատմութիւնը երես թեքեց հայ ժողովրդից։
Անփոյթ մի ինքնավստահութեամբ քայլելով քաղաքական կեղծ տեսիլքների ու «ազգային» գոյնզգոյն «տեսլականների» եթերային ալիքների վրայ՝ հայ ժողովուրդն այդպիսով անդառնալի մսխեց լիարժէք Պետականութիւն՝ Ամբողջական Հայրենիք ունենալու իր վերջին ու միակ պատմական հնարաւորութիւնը եւ միայն խեղդուելու պահին յիշեց Ճշմարտութեան մասին՝ կառչելով փրփուրներից։
Բագրատ Սրբազանի սկսած Շարժումը վերջապէս ուշքի եկած հայութեան վերջին ճիչն ու ճիգն է՝ փրկելու այն, ինչ դեռեւս կանգուն է մնացել նախորդ ու ներկայ աւէրից ու աւարից՝ իբրեւ Հայրենիք եւ Հայաստան։
Այդ Շարժումը եւս, ինչպէս նախորդ ձեռնարկումները, անխուսափելիօրէն կդատապարտուի ձախողման, եթէ չկարողանայ գոյացնել այնպիսի առաջնորդող ուժ, որը հնարաւորինս զերծ կլինէր եսամտութեան կործանարար ախտից։
Դա այն ընդհանրական հողն է, որից ծլարձակում է քաղաքական մոլորութիւնների ու մոլութիւնների ամբողջ «ծաղկաբոյլը»՝ ցանկամտութիւնը, երեսպաշտութիւնը, ամբարտաւանութիւնը, սեփական գերակայութեան կամ բացառիկութեան ցնորապատիր համոզումը, կեղծ հայրենասիրութիւնը, կեղծ արժէքների դաւանանքը, անիրատես հաշուարկները, անհող ծրագրերը, ամենակարողութեան պատրանքը, պատեհապաշտութիւնն ու արկածախնդրութիւնը, որոնք իրական կեանքում օրինաչափօրէն վերածւում են անյագուրդ իշխանատենչութեան, գիշատիչ ընչաքաղցութեան, ազգադաւ ստրկամտութեան ու նախայարձակ բռնահակութեան՝ բերելով միայն աղէտ ու կործանում։
Դրանցով լիառատօրէն ծփում են անցեալի ու ներկայի հայ քաղաքական միտքն ու կեանքը։ Դրա՛նք են, որ պատճառ դարձան ե՛ւ Հայաստանի պարտութեանը, ե՛ւ Արցախի կորստին, ե՛ւ բազմահազար հայորդիների մահուանը, ե՛ւ պետական ու ազգային արժանապատւութեան հիմնիխոր ստորացմանը, իսկ այժմ էլ, ահա, բառիս բուն իմաստով, սպառնում են վերջնականապէս կործանել Հայոց Պետականութիւնը։
Իրականութեան համարժէք ընկալման այդ համազգային գրեթէ «ծնեալ» անկարողութիւնը ամենամեծ վտանգն է, որ կարող է սպառնալ Բագրատ Սրբազանի գլխաւորած Շարժմանը՝ նոյնիսկ աւելի մեծ, քան այն, ինչ ելնում է մեր թշնամիներից։
Մեր Կեղծիքը մեր թշնամիների Ճշմարտութիւնն է։
Դա է նրանց յաղթարշաւի շարժիչ ուժը, որը, ի վերջոյ, ապահովելու է նրանց յաղթանակը՝ արդարօրէն եւ վերջնականապէս։
Ուստի, բոլոր ազնիւ հոգիների պարտքն է՝ խօսքով, թէ գործով կանգնել Բագրատ Սրբազանի կողքին՝ կատարելով իրենց Ճշմարտութեան գործողութիւնը։
Պատրաստ՝ ամեն ինչի եւ չակնկալելով ոչինչ։
18․05․2024թ․
© Սեւակ Արամազդ
Յօդուածներ
Ամբողջական տարբերակ
Համայն գոյութիւնն իր յարացոյցով՝ տիեզերքով, բնութեամբ, աշխարհով, կեանքով, մարդկութեամբ, անմնացորդ ենթարկւում է մէկընդմիշտ տրուած օրէնքների։ Հսկայ գալակտիկայից մինչեւ մարդ ու միաբջիջ ամեոբա ապրում են «խաղի միեւնոյն կանոններով»։
Այն սոսկական փաստը, որ հայոց անկախութեան այդ ճարտարապետ ուժը՝ Հայոց Համազգային Շարժումը, որ նոյնն է՝ Հայ Ազգային Կոնգրեսը, հէնց սկզբից եղել է, կայ եւ գործում է, անխոցելի ճշգրտութեամբ ապացուցում է, որ, այո՛, հակառակ բոլոր նահանջներին ու պարտութիւններին, հայ ժողովուրդն օժտուած է անկախութեան կամքով, եւ Անկախ Հայաստանի գոյութիւնը պատմական օրինաչափութիւն է։
Սա է հայոց անկախութեան շրջանի մեծագոյն ճշմարտութիւնը։
«Պետական գիտակցութիւն» ասուածը ոչ այլ ինչ է, քան հասկացութինների անընդհատ ճշտում՝ տուեալ պատմաքաղաքական պայմաններին համապատասխան։
http://www.ilur.am/news/view/87557.html
Եւ Անանունն այդպէս էլ անանուն մնաց պատմութեան մէջ․․․
Իւրաքանչիւր ազգի ճակատագիրը բխում է իր գիտակցութիւնից։ Ճակատագրի ուրիշ աղբիւր գոյութիւն չունի։
http://www.ilur.am/news/view/86421.html
Ի տարբերութիւն մարդու, պատմութիւնն իր գործը երբեք կիսատ չի թողնում:
Անկախութեան Հռչակագրի 30-ամեակի առթիւ
ԵՍԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՆՔ Է, ԻՐԱԿԱՆ Է ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ։
http://www.ilur.am/news/view/83769.html
Մարդկային քաղաքակրթութիւնը ծնուել է ճշմարտութեան պահանջից:
Այն ազգերը, որոնք դադարում են որոնել ճշմարտութիւնը, ուծանում են եւ մեռնում:
Հայրենիքը կանգուն է ճշմարտութեամբ:
http://www.ilur.am/news/view/57068.html
Խոհ՝ Հայաստանի Անկախութեան 25-ամեակի առթիւ
http://www.ilur.am/news/view/55752.html
Կան մարդիկ, որոնք գրեթէ զուրկ են ժամանակի զգացողութիւնից։ Նրանցից մէկն էլ ես եմ։ Եթէ չլինէին տարեթուերը, ես չէի իմանայ, որ գոյութիւն ունի ժամանակ։ Նոյնիսկ տարիների յաջորդափոխութիւնն ինձ համար որեւէ նշանակութիւն չունի, որովհետեւ այդ հերթագայութիւնը ոչինչ չի ասում կեանքի մասին, որն, ըստ էութեան, հոսում է ժամանակից դուրս՝ իբրեւ անվերջ ձգուող մի ակնթարթ...
Հրապարակում կանգնած՝ մի մարդ խօսում էր Ազատութեան մասին։
http://www.ilur.am/news/view/51539.html
Ազատ եւ Անկախ Հայաստանը հայ ժողովրդի ներկայութեան միակ բացարձակ նշանն է աշխարհում:
Միայն Ազատ Հայը կարող է ժպտալ սեփական պատմութեանը։
Fiat iustitia, ruat caelum
(Արդարութիւնը պէտք է յաղթանակի, թէկուզ փլուի երկնակամարը)
Հին հռոմէական ասացուածք
Երբ եղերօրէն զոհուեց Վահէ Աւետեանը, եւ ցաւի առաջին ալիքն անցաւ, իմ մէջ առաջացաւ մարդասպանի դէմքը տեսնելու ցանկութիւն:
Ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ կարեւոր է ոչ թէ բանաստեղծը, այլ Բանաստեղծութիւնը:
Հայաստանի ներկայ իշխանութիւնը մի վարչախումբ է, որ երկիրը մինչեւ կոկորդ թաղել է ստի, կեղծիքի, բարոյազրկութեան, ստրկամտութեան, բռնութեան, հանցագործութեան, ամօթալի սպառողականութեան, կենդանական ստորագոյն բնազդների թանձրատիղմ ճահճի մէջ:
Տարիներ առաջ ես մի առիթով անցողակի սեղմել էի նրա ձեռքը, իսկ այժմ նրան հանդիպում էի առաջին անգամ:
(armtimes.com/hy/read/9756)
Երբ յայտնի դարձաւ, որ Հայաստանի կառավարութիւնը որոշել է Հայոց լեզուն ոչնչացնելու գործընթաց սկսել, ինձ մի պահ թուաց, թէ հայ ոստիկանների արիւնարբու ոհմակը հերթական անգամ յարձակուել է յօշոտելու մի հայ անմեղ-մեղաւոր երիտասարդի եւ նրա բզկտուած ու խոշտանգուած դիակն՝ ի տես հազարաւոր այլ մսացուների, դուրս շպրտելով ոստիկանատան լուսամուտից՝ նստած գրում է իր հերթական զեկոյցը հերթական ինքնասպանութեան մասին։
(«Ժամանակ», 14․03․2008թ․)
Մարտեան սպանդի անմեղ զոհերի յիշատակին
Խաւարն աւելի է թանձրանում լուսաբացից առաջ:
Կար ժամանակ, երբ մարդիկ խօսքի կարիք չունէին...
Երբեմն ինձ կշտամբելու պէս հարցնում են, թէ հնարաւոր չէ՞ր արդեօք այնպէս անել, որ Արմէնը չզոհուէր: Գուցէ նաեւ՝ հնարաւոր էր: Բայց դա կլինէր բոլորովին մէկ այլ գիրք մէկ ուրիշ հերոսի մասին: