ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ԱՌԱՋ
15.10.2015
(«Ժամանակ», 14․03․2008թ․)
Մարտեան սպանդի անմեղ զոհերի յիշատակին
Խաւարն աւելի է թանձրանում լուսաբացից առաջ:
Գիշերուայ բոլոր ստուերները խուճապահար խռնուեցին վեղարակիր դաւադրութեան շուրջը՝ վախճանի ահից դողալով։
Լոյսը ոչինչ չէր տեսնում եւ չէր զգում. նա աննկատ շատանում էր:
Լուսաբացն սկսուեց լեռների տիրոջ՝ առիւծի մռնչոցով:
Սմքած դէմքերով երկու տխեղծ ստուերներ չքուելուց առաջ մանկապղծեցին մեր ազատութեան օրօրոցը:
Նրանք գործեցին աններելին՝ ձեռք բարձրացրին հայի վրայ եւ կանգնեցին Էնուէրի ու Թալիաթի կողքին՝ կիսելով նրանց մշտնջենական ճակատագիրը:
Մինչդեռ ա՛յս կողմում՝ թափուած անմեղ արիւնից ժամ առ ժամ զօրեղանում էր մանուկ օրը՝ որպէս վերածնուած Վահագն...
© Սեւակ Արամազդ